Մեզնում արդեն մոտ երկու դար մի միտք է թևածում, թե մենք պետք է մեր հերոսական նախնիներից օրինակ վերցնենք ու այդպես էլ չենք վերցնում։
Բայց, մյուս կողմից էլ, փաստը մնում է փաստ, որ ցանկացած իրավիճակում, եթե որոշում կայացնողները մենք ենք, ապա, որպես կանոն, ընտրում ենք մեզ համար վատթարագույն տարբերակը։
Սա էլ հենց մեր նախնիներից օրինակ վերցնելն է, քանի որ նրանք էլ են նույն բանն արել ներքին անհամաձայնության և պառակտվածության պատճառով։
Հիմա մենք ասում ենք՝ թույլ ենք, անհրաժեշտ չափի հզորություն չունենք, դրա համար էլ չենք իմանում ինչ անել։
Բայց այն ժամանակներում էլ, երբ և՛ մարդկանց թվով, և՛ տարածքով, և՛ հզորությամբ լրիվ համեմատելի էինք հարևանների հետ, դարձյալ արդյունքը մեր օգտին չէր լինում։
Ա՛յ քեզ բազմանշանակ պատմական էստաֆետ և ճակատագրի շարունակականություն։
Մտածել է պետք։
Պավել Բարսեղյան